Ամերիկացի փորձագետներն այցելում են Սաակաշվիլիին

Լուսանկարը՝ Mtavari arkhi-ի

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին այսօր կայցելի ամերիկացի իրավաբան, իսկ վաղը` նյարդաբան։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ օտարերկրյա փորձագետների իրականացրած ​հետազոտության եզրակացությունը կփոխանցվի «Էմպաթիա» բժշկական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարյանին։

Պատասխան ստանալուց հետո փաստաբանները կդիմեն դատարան՝ պատժի կրումը հետաձգելու միջնորդությամբ։

Կարդացեք նաև՝

Պահանջում են հետաձգել Սաակաշվիլիի պատիժը