ԱՄՆ դեսպանատունը ցավակցական հեռագիր է հղել մանկավարժ Մարինա Կազարյանի մահվան առթիվ

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցական հեռագիր է հղել Ախալքալաքի թիվ 2 դպրոցի ուսուցչուհի, ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող ACCESS անգլերեն լեզվի ծրագրի ուսուցիչ Մարինա Կազարյանի մահվան կապակցությամբ։

«Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս մեր գործընկերոջն ու ընկերոջը՝ Ախալքալաքի նշանավոր ուսուցչուհի Մարինա Կազարյանին։ Ցավակցում ենք նրա ընտանիքին, ընկերներին և հարյուրավոր աշակերտների, որոնց կյանքը Մարինան ընդմիշտ փոխեց», — նշված է ցավակցական հեռագրում։

ԱՄՆ դեսպանատունը գրում է՝ 2012 թվականին Մարինան հաղթել է ԱՄՆ-ի ուսուցիչների հմտությունների մրցույթում և սովորել Մոնտանայի պետական ​​համալսարանում։ 2016 թվականից դարձել է ACCESS անգլերեն լեզվի ծրագրի ուսուցիչ և հոգացել է դեռահասների ոչ միայն լեզվի ուսուցման, այլև քննադատական ​​մտածողության զարգացման միջոցով նրանց մտահորիզոնի ընդլայնման մասին։