ԱՄՆ-ն կաջակցի Վրաստանին ռուսական ագրեսիայի և ազդեցության դեմ պայքարում

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ներկայացրել է 2021 թվականի բյուջեի նախագիծը, որում Վրաստանի համար մի քանի միլիոն դոլարի ֆինանսական օգնություն է նախատեսում:

Փաստաթղթի համաձայն ԱՄՆ-ն 25,5 մլն դոլար կծախսի Եվրոպայում և Եվրասիայում միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի (IMET) համար: IMET-ը նպատակ ունի բարձրացնել տարածաշրջանային անվտանգությունն ու համագործակցությունը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և եվրոպական ռազմական ուժերի միջև, ինչպես նաև օգնություն ռուսական ագրեսիային դեմ: Ինչպես նշվում է փաստաթղթում, օգնության առաջնահերթ երկրներն են Վրաստանը, Բուլղարիան, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան:

Բացի IMET ծրագրից, ԱՄՆ-ն մտադիր է լրացուցիչ 170 միլիոն դոլար ծախսել Եվրոպայում ռազմավարական անվտանգության խթանման համար՝ ընդդեմ Ռուսաստանի ազդեցության և ագրեսիայի, որտեղ նույնպես Վրաստանին առաջնահերթություն է տրվել:

Վրաստանը 2021 թվականին ԱՄՆ-ից ևս մի քանի միլիոն դոլար կստանա տնտեսության զարգացման համար: