ԱՄՆ-ն Ուկրաինայի և Վրաստանի կողքին է․ պետդեպարտամենտի խորհրդական

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Չոլլեթի հետ։

Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել պետքարտուղարության խորհրդականին՝ թվիթերի իր միկրոբլոգի միջոցով Ուկրաինային և Վրաստանին ցուցաբերած աջակցության համար։

«Երախտապարտ ենք մեր առանցքային ռազմավարական գործընկերոջը՝ Միացյալ նահանգներին, մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան աջակցության համար։ Այս վճռորոշ պահին միասնությունն ու գործընկերությունը չափազանց կարևոր են եվրոպական անվտանգության համար։ Վրաստանը համերաշխություն է հայտնում Ուկրաինային»,- ասել է Զալկալիանին։

Հեռախոսազրույցից հետո Չոլլեթն իր թվիրթերյան միկրոբլոգում մասնավորապես գրել է.

«Ես խոսել եմ Վրաստանի արտգործնախարար Զալկալիանիի հետ Ուկրաինայի վրա Ռուսաստանի կանխամտածված, չարդարացված հարձակման, ինչպես նաև Վրաստանի տարածքների շարունակվող օկուպացիայի մասին»։

Իր խոսքում Չոլլեթն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կանգնած է Ուկրաինայի և Վրաստանի կողքին և աջակցում է նրանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։