ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել Վրաստանի տարածքների օկուպացիան

ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել Վրաստանի տարածքների օկուպացիան: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել Վրաստանի տարածքի ապօրինի գրավումը և կատարել 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած  պարտավորությունները: Վերջին տասնամյակում Ռուսաստանն իր ապօրինի, զավթողական գործողությունների միջոցով խարխլեց տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը», — թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: