ԱՄՆ պետդեպարտմենտն անդրադարձել է Վրաստանի ընտրություններին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները հատուկ մամլո ասուլիս են անցկացրել, որտեղ խոսել են Վրաստանի մասին: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:

«Վրաստանը երիտասարդ ժողովրդավարության երկիր է: Նրանք 20 տարի է, ինչ կառուցում են ժողովրդավարություն ու դեռ անկախ ինստիտուտներ ձևավորելու գործընթացում են: Կարծում ենք, սա այն է, ինչ նկատել ենք վերջին ընտրությունների ժամանակ»,- հայտարարել են ԱՄՆ պետդեպարտամետում:

Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությամբ՝ վերջին 30 տարվա ընթացքում Վրաստանում բազմիցս են թերություններով ընտրություններ անցկացվել, և վերջերս անցկացված ընտրությունների ժամանակ էլ դրսևորվել են  նման խախտումներ, այդ թվում՝ ընտրակաշառք, վախեցնել, վարչական ռեսուրսների կիրառում/չարաշահում:

«Ինչպես ԵԱՀԿ-ն, այնպես էլ շատերը  ընտրությունները գնահատել են որպես մրցունակ, ու նախորդ տարիների համեմատ մի քանի ուղղությամբ  արձանագվում է նաև բարելավում՝ ավելի քիչ ատելության խոսք, ավելի քիչ ագրեսիվ հարձակումներ նախընտրական ժամանակաշրջանում:  Միաժամանակ, պաշտպանված էր արտահայտման ազատությունը: Ցավոք սրտի, դիտորդներն արձանագրել են ընտրակաշառքի, վախեցնելու փաստեր, ինչը,  Վրաստանի ընտրությունների խնդիրն է վերջին 30 տարվա ընթացքում»: