«Վրացական երազանք»-ը չեղարկել է 40 հազար լարիանոց շեմը. Վրաստանում գույքահարկ կվճարեն 100 հազար լարի և ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Այս փոփոխության մասին «Վրացական երազանք»-ի առաջնորդ Իրակլի Կիրցխալիան հայտարարել է մեծամասնության նիստի ավարտից հետո․
«Ֆինանսների նախարարության հետ ակտիվ համակարգմամբ ընդունվել է որոշում, որը կքննարկվի արագացված կարգով, որպեսզի շեմը 40 հազարից բարձրացվի մինչև 100 հազար լարի․
Գույքահարկը կպահպանվի միայն 100 հազար լարի և ավելի եկամուտ ունեցող քաղաքացիների համար։ Սրանով գույքահարկը կչեղարկվի 81 հազար անձի համար»,- ասել է Կիրցխալիան։