Անօրինական անտառահատման և փայտանյութի տեղափոխման 418 դեպք է հայտնաբերվել

Ազգային անտառտնտեսության գործակալության տվյալներով՝ 2025 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում երկրում հայտնաբերվել է անօրինական անտառահատման և փայտանյութի տեղափոխման 418 դեպք։

Ըստ գործակալության հաղորդման՝ միայն օգոստոսին գրանցվել է 46 խախտում, որի արդյունքում առգրավվել է մինչև 158 խորանարդ մետր տարբեր տեսակի փայտանյութ։

Վիճակագրության համաձայն, անօրինական արդյունահանման և տեղափոխման փաստերը բաշխված են ըստ տարածաշրջանների հետևյալ կերպ.

  • Իմերեթի – 1 դեպք
  • Սամցխե-Ջավախեթի – 7 դեպք
  • Գուրիա – 13 դեպք
  • Քվեմո Քարթլի – 7 դեպք
  • Կախեթի – 10 դեպք
  • Մցխեթա-Մթիանեթի – 1 դեպք
  • Շիդա Քարթլի – 5 դեպք
  • Ռաճա-Լեչխումի — Քվեմո Սվանեթի – 2 դեպք

Ազգային անտառտնտեսության գործակալության հաղորդմամբ՝ 2025 թվականի հունվարից օգոստոս ամիսներին գրանցվել է Պետական ​​անտառային ֆոնդի անօրինական զբաղեցման/օգտագործման 54 դեպք։