«Լելոյի» նախաձեռնությունն անհասկանալի են համարում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Իրակլի Կադագիշվիլիի խոսքով՝ անհասկանալի է, թե կոնկրետ ինչն է պահանջում արգելել ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը, քանի որ Վրաստանում ռուսական քարոզչություն չկա և ռուսական ագրեսիայի հետ կապված քարոզչական նշաններ չեն կիրառվում։

«Մենք Վրաստանում չենք օգտագործում «Գեորգիևսկի ժապավեն» կամ որևէ այլ նշան, որը ռուսական ագրեսիայի քարոզչության առարկա է։ Կարծում եմ, որ սա ավելի շատ քարոզարշավ է»,- ասել է Քադագիշվիլին։

Ըդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան էլ «հիմարություն» է անվանել «Լելոյի» նախաձեռնությունը:

«Խորհրդարանական ընդդիմությունը և մասնավորապես «Լելոն» դեռ փորձում են հասարակության ուշադրությունը սկզբունքորեն սխալ ուղղությամբ տեղափոխել։ Մեր խնդիրը Պուտինի կառավարությունն է, այլ ոչ թե ինչ-որ խորհրդանիշներ»,- ասել է Բոկերիան։

Բոկերիայի գնահատմամբ՝ խորհրդանիշներն օրենքով արգելելու փորձը սկզբունքորեն սխալ է.

«Մեր խնդիրն այն է, որ մենք ունենք կառավարություն, որը համագործակցում է Պուտինի հետ, պուտինամետ է, պատեհապաշտ և կոլաբորացիոնիստ: Մենք երկրի ներսում ունենք պուտինիստների ցանց, որոնք բռնություն են գործադրում, ուղղակիորեն կապված են մեր թշնամու ռեժիմի հետ, քայլեր չեն ձեռնարկում նրանց դեմ, որոնք լիովին լեգիտիմ են գործող օրենսդրությամբ»:

Հիշեցնենք՝ Վրաստանի ընդդիմադիր «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը հանդես է եկել Վրաստանում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության խորհրդանիշներն արգելելու նախաձեռնությամբ։ 

Կարդացեք նաև՝

«Լելոն» առաջարկում է Վրաստանում արգելել Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության խորհրդանիշները