Ապրիլի 3-ին Թբիլիսիում պարետային ժամի վերացման պահանջով բողոքի ակցիա տեղի կունենա

Ապրիլի 3-ին Թբիլիսիում տեղի կունենա բողոքի ակցիա, որի ընթացքում մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիկական ակտիվիստներ կառավարությունից կպահանջեն վերացնել երեկոյան ժամը 21:00-05:00-ն սահմանված տեղաշարժի արգելիքը:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներն են «Ամոթ է», «Սոցպայթյուն», «Ժամանակն է» շարժումները և «Գիրչի» կուսակցությունը: Ցույցի կազմակերպիչները կարծում են, որ պարետային ժամը ոչ մի կապ չունի երկրի համաճարակային իրավիճակի կայունության պահպանման հետ և նշված արգելքը մեծ վնաս է հասցնում մարդկանց՝ հոգեբանական և ֆինանսական առումով:

Ցուցարարները նախատեսում են ժամը 18:00-ին Ֆիլհարմոնիայի շենքից քայլերթով շարժվել դեպի խորհրդարանի շենք, որտեղ էլ պատրաստվում են ամբողջ գիշեր մնալ և կենդանի երաժշտություն լսել` խախտելով սահմանված արգելքը: