Վառելիքի գնի բարձրացման պատճառով Վրաստանում ապրիլին տարեկան գնաճի մակարդակը հասել է 5,9%-ի, իսկ նախորդ ամսվա համեմատ գնաճը կազմել է 1,7%։ Սա 2024-2026 թվականների ժամանակահատվածում գնաճի առավելագույն ցուցանիշն է։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության զեկույցի համաձայն՝ գների փոփոխություններն ըստ խմբերի ստորև.
Տրանսպորտ (+10,3%)
Այս խմբում գներն աճել են ամենաշատը, ինչը պայմանավորված է վառելիքի թանկացմամբ։
• Անձնական տրանսպորտային միջոցների շահագործումն աճել է 15,1%-ով։
• Տրանսպորտային ծառայությունների գները բարձրացել են 9,2%-ով։
Սննդամթերք և ոչ ալկոհոլային ըմպելիքներ (+7,5%)
Այս խումբն ամենամեծ ազդեցությունն է ունեցել տարեկան գնաճի վրա։ Հիմնական թանկացումներն են.
• Ձկնեղեն՝ 21,3%
• Միրգ և խաղող՝ 11,8%
• Միս և մսամթերք՝ 10,1%
• Բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր՝ 9,3%
• Հաց և հացաբուլկեղեն՝ 7,7%
Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա և գազ (+6,5%)
Այս ոլորտում գների աճը կապված է ապրիլի 1-ից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ։
• Էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների ենթախմբում գներն աճել են 10,2%-ով։
• Բնակարանի ընթացիկ սպասարկումը և վերանորոգումը թանկացել են 4,3%-ով։
Այլ ապրանքներ և ծառայություններ (+9,0%)
• Անձնական իրերի ենթախմբում գրանցվել է զգալի՝ 49,6% աճ։
• Ապահովագրության գներն աճել են 8,5%-ով, իսկ անձնական հիգիենայի պարագաներինը՝ 4,6%-ով։