«Վրացական քայլերթը» պատրաստվում է իր գործունեությունը շարունակել որպես քաղաքական կուսակցություն

«Վրացական քայլերթը» պատրաստվում է իր գործունեությունը շարունակել որպես քաղաքական կուսակցություն: Այս մասին հայտարարել է  շարժման առաջնորդներից Կոնստանտինե Մորգոշիան: Բացի այդ, վրացի ազգայնականները նախատեսում են նաև ակցիաներ անցկացնել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Մենք անպայման կլինենք դաշինքում տարբեր քաղաքական միավորումների հետ միասին: Այժմ ընթանում են քննարկումներ: Այս փուլում կխուսափեմ անուններ հայտնելուց, քանի որ համաձայնության դեռ չենք եկել, սակայն կարող եմ ասել որ կլինենք շատ ներկայացուցչական կազմով», — հայտարարել է Մորգոշիան:

Ինչ վերաբերում է քաղաքական դաշնակիցներին, Մարգոշիան բացառել է Ազգային շարժման հետ միավորումը, չնայած նրան, որ իրենք նույնպես արտահերթ խորհրդարանական ընտրություններ են պահանջում: Վրացի ազգայնականների առաջնորդներից մեկի խոսքով՝ նրանք չեն բացառում համագործակցությունը «Հայրենասերների դաշինքի» հետ: