Ապրիլին Վրաստանում աճել են սննդամթերքի գները

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը (Geostat) համեմատել է 2020 թվականի ապրիլին գրանցված սննդամթերքի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ:

Տվյալների համաձայն՝ այս տարի նախորդ տարվա համեմատ մրգի գինն աճել է 45 տոկոսով, կաթնամթերքի գինը՝ 23, մսամթերքինը՝ 15, հացաբուլկեղենինը՝ 8,4 տոկոսով:

Geostat-ի տվյալներով, 2020 թվականի տարեկան գնաճի մակարդակը կազմել է 6,9 տոկոս:

Գնաճի վրա հիմնական ազդեցությունն ունեցել է մթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումը՝ 16,1 տոկոսով:

Հարկ է նշել նաև, որ այս տարի աճել են նաև առողջապահության ոլորտի գները՝ 4,9 տոկոսով: