Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանում մայիսի 19-ից 21-ը օրվա երկրորդ կեսից սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում քամու ուժգնացում։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Նշվում է, որ երկրի արևմտյան մասում սպասվում է քամու ուժգնացում, իսկ արևելյան Վրաստանի որոշ շրջաններում՝ կարկուտ:

Թբիլիսիում մայիսի 19-21-ը սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում՝ հյուսիս-արևմտյան կողմից։ Օդի ջերմաստիճանը 18-19-ը կլինի +24, +26, մայիսի 20-ից կնվազի +18, +20 աստիճան։

Գործակալությունը զգուշացնում է, որ ապասվող տեղումները կարող են էապես բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը, փոքր գետերում՝ վարարումներ, լեռնային շրջաններում՝ սողանքներ։