Առաջիկա օրերին Վրաստանում անձրևային եղանակ է սպասվում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, այսօր Վրաստանում սպասվում է տաք և արևային եղանակ: Մայիսի 1-2-ին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը կկազմի 23-28 աստիճան տաքություն:

Գործակալության տեղեկատվությամբ, մայիսի 3-4-ին հով և խոնավ օդային զանգվածների ներթափանցման հետևանքով երկրի տարածքի մեծ մասում սպասվում է անձրև, ամպրոպ և կայծակ:

Թբիլիսիում գիշերային և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-3-ին կկազմի 26-28 աստիճան: