Առանց համաձայնության դրամաշնորհ ստանալը կպատժվի 6 տարի ազատազրկմամբ

«Վրացական երազանք»-ը  խորհրդարանում գրանցել է օրենսդրական փաթեթ, ըստ որի՝ առանց կառավարության համաձայնության օտարերկրյա ֆինանսավորում (դրամաշնորհ) ստանալը կպատժվի տուգանքով, հանրային օգտակար աշխատանքով կամ մինչև 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Օրենքի այս հոդվածով որպես դրամաշնորհ (գրանտ) է սահմանվում ոչ միայն դրամական եկամուտը, այլև գույքի կամ որևէ այլ առավելության փոխանցումը։

Այն կազմակերպությունը, որը ստացել է դրամաշնորհ, սակայն օրենքի ուժի մեջ մտնելու պահին դեռ օգտագործած չի լինի, պարտավորված կլինի թույլտվություն ստանալ կառավարությունից։ Հակառակ դեպքում՝ նրան նույնպես սպառնում է մինչև վեց տարի ժամկետով ազատազրկում։