Առանց Ժակ Շիրակի ես չէի լինի Վրաստանի նախագահ. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվանը:

«Ժակ Շիրակը կհիշվի հարգանքով և երախտագիտությամբ: Առանց նրա, ես այսօր չէի լինի Վրաստանի նախագահ», — գրում է Սալոմե Զուրաբիշվիլին:

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը 86 տարեկան հասակում այսօր մահացել է: