Արդարադատության նոր տուն՝ Թբիլիսիում

Թբիլիսիի արվարձանային թաղամասերից մեկում՝ Վարկեթիլիում բացվել է Արդարադատության տան նոր մասնաճյուղ։ Վրաստանի Արդարադատության տան պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Վարկեթիլի-Վազիսուբանիի ավելի քան 100 հազար բնակիչ «Հուալինգ գրուպ»-ի շենքում բացված նոր մասնաճյուղում կկարողանա օգտվել Արդարադատության տան մինչև 470 ծառայություններից։

Հաղորդագրության համաձայն՝ առևտրի կենտրոնում բացված արդարադատության տունը պետության և մասնավոր հատվածի հաջող համագործակցության լավ օրինակ է, որը զգալիորեն խնայում է բնակչության ժամանակը և միջոցները։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորությամբ բացված Վարկեթիլի մասնաճյուղը արդեն սեպտեմբերի 1-ից սպասարկում է քաղաքացիներին։

Նոր մասնաճյուղում աշխատանքի է տեղավորվել շուրջ 45 քաղաքացի։