Արևմուտքն աչք է փակում Վրաստանի անկարգությունների ու ռուսատյացության դեմ. Լավրով

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ արևմտյան տերությունները անտեսում են Վրասանում ազգայնականների կողմից դրսևորվող ռուսատյացության երևույթները:  

«Արևմտյան պետությունները պատրաստ են աչք փակել ազգայնականների անկարգությունների վրա, միայն թե խզեն մեր երկրի հետ Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը», — ասել է նա: Ըստ Լավրովի՝ Ռուսաստանն, այնուամենայնիվ, չի մեկուսանում, չի  խուսափում երկխոսությունից, այն հարցերի շուրջ, որոնցում փոխշահավետ աշխատանքի հնարավորություններ կան: