Ռուսաստանը խստացնում է վրացական խմիչքների որակի վերահսկողությունը

«Ռոսպոտրեբնադզորը» խստացնում է Վրաստանից Ռուսաստան ներմուծման ալկոհոլային խմիչքների որակի վերահսկողությունը», — այս մասին գրում է «Տասս» լրատվական գործակալությունը՝ հղվելով կազմակերպության տարածած  հայտարարության վրա:

Նշվում է, որ պարբերաբար անցկացվող ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վրացական արտադրանքի որակը վատացել է:

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության համաձայն, բացի այդ, 2014-2018 թվականներին վրացական արտադրանքի ներմուծումը նախատեսվածից 2,9 անգամ ավելացել է։