Արգելվել է Հարավային Օսիայի արտգործնախարարի մուտքը Ավստրիա

Հարավային Օսիայի դե ֆակտո արտգործնախարար Դմիտրի Մեդոևին թույլ չի տրվել մասնակցել Ավստրիայի Ռայհենաու քաղաքում «Ռեգիոնալ կայունությունը՝ Հարավ-արևելյան Եվրոպայում» հետազոտող խմբի սեմինարի աշխատանքներին։  

Սեմինարն անցկացվում է նոյեմբերի 7-10-ը։ Այս մասին հայտնում է Վրաստանի կողմից չվերահսկվող՝ Հարավային Օսիայի արտգործնախարարության էջում։ Կազմակերպիչը Ավստրիայի պաշտպանության նախարարությունն է։

Սեմինարի ընթացքում պետք է խոսք գնար Հարավային Օսիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի մասին։ Մեդոևի զեկույցն էր նախատեսված՝ «Հարավային Օսիա․ պատմություն և ժամանակակից իրականություն» թեմայով։