Արտակարգ դրությունը հնարավոր է երկարաձգվի. Ցքիտիշվիլի

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հայտարարության համաձայն, եթե բնակչությունը շարունակի չպահպանել սոցիալական հեռավորությունը, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարությունը ստիպված կլինի երկարաձգել արտակարգ դրությունը: Նրա խոսքով, դա նաև մեծ հարված կհասցնի երկրի տնտեսությանը:

«Եթե շարունակենք սովորական գործունություն վարել, սովորական ապրել, իրար տուն հյուր գնալ, չպահպանել սոցիալական հեռավորությունը, չկրճատենք շփումը մարդկանց հետ, մենք ստիպված կլինենք երկարաձգել արտակարգ դրությունը, միևնույն ժամանակ ավելի խիստ միջոցներ կձեռնարկենք»,- հայտարարել է Ցքիտիշվիլին կառավարության ապրիլի 1-ի մամուլի ասուլիսի ընթացքում:

Հիշեցնենք՝ Վրաստանում մարտի 21-ին հայտարարվեց արտակարգ դրություն, մարտի 30-ին՝ համընդհանուր կարանտին: