Արտարժույթը փոխանակել միայն տարադրամի գրանցված փոխանակման կետերում

Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) զգուշացնում է տարադրամի չգրանցված փոխանակման կետերի մասին և հորդորում արտարժույթի փոխանակում կատարել միայն տարադրամի գրանցված փոխանակման կետերում:

ԱԲ-ի փոխանցմամբ, Վրաստանի տարբեր վայրերում արձանագրվել են չգրանցված տարադրամի փոխանակման կետերի առկայություն և դրանց չարտոնված փոխանակման փաստեր։

«Վրաստանի ԱԲ-ը արտարժույթի փոխանակման կետերի գրանցումն իրականացնում է սահմանված կանոններին համապատասխան։ Առանց գրանցման տարադրամի փոխանակման գործառնություններ իրականացնելն օրենքի խախտում է և կարող է հանգեցնել իրավական պատասխանատվության, այդ թվում՝ քրեական պատասխանատվության»,- նշված է ԱԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Երկրի գլխավոր դրամատուն հորդորում է տարադրամ փոխանակելու ժամանակ միշտ պահանջել անդորրագիր, իսկ տարադրամի փոխանակման գործողության ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմել ԱԲ-ի թեժ գծին: