Աշակերտների մեծ մասը սովորում է տարրական մակարդակում

2023-2024 ուսումնական տարում Վրաստանի պետական և մասնավոր դպրոցներում ընդհանուր առմամբ սովորում է 634 հազար 311 աշակերտ:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 634 հազար 311 աշակերտից 567 հազար 808-ը սովորում է պետական, 66 հազար 503-ը՝ մասնավոր դպրոցներում:

Դպրոցներում սովորող տղաների թիվը գերակշռում է աղջիկների թվից. 634 հազար 311 աշակերտից 328 հազար 366-ը տղաներ են, 305 հազար 945-ը՝ աղջիկներ:

Տարրական մակարդակում (1-6 դասարաններ) սովորում է 303 հազար 427, բազային (7-9 դասարան) մակարդակում՝ 147 հազար 498, միջնակարգ (10-12 դասարաններ) մակարդակում՝ 116 հազար 883 աշակերտ:

Դպրոցներում գարնանային արձակուրդի օրերը