Դպրոցներում սննդի ծրագիր կներդրվի. ԿԳԵ նախարար

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարի թեկնածու Գիորգի Ամիլախվարին խորհրդարանում հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ մինչև 2024 թվականի սեպտեմբեր Վրաստանի բոլոր հանրակրթական դպրոցները պետք է հաշվառված լինեն սննդի ներդրման ծրագրի մեկնարկի համար:

Ակտիվ աշխատանք է տարվում դպրոցական սննդի ներմուծման ուղղությամբ, ասել է կրթության նախարարը։

Նրա խոսքով, Կախեթիի շրջանի դպրոցների հաշվառումն արդեն ավարտվել է, նշված ծրագիրը հասանելի կլինի Վրաստանի բոլոր 2084 հանրակրթական դպրոցներում, և նախարարությունում այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում:

Առկա տվյալներով` Վրաստանի հանրակրթական դպրոցների միայն 25 տոկոսն ունի բուֆետ։ Մյուս դպրոցներում, այդ թվում, օրինակ՝ մայրաքաղաքի կենտրոնում, դպրոցները ճաշարաններ չունեն։ Աշակերտը կա՛մ պետք է սնունդ վերցնի տնից, կա՛մ պետք է գնի մոտակայքից:

Մինչև 2023 թվականի նոյեմբերի վերջը դպրոցական բուֆետներում վաճառվում էր գործնականում այն ​​ամենը, ինչ հնարավոր էր վաճառել՝ շոկոլադ, կոնֆետ, սերուցքային խմորեղեն, զանազան նախուտեստներ, օրինակ՝ չիպսեր, մայոնեզով համեմված ուտեստներ և այլն: 2023 թվականի նոյեմբերի 27-ին խորհրդարանում Ամիլախվարին ասել էր, որ «քայլեր են ձեռնարկվել» դպրոցներում առողջ սննդի ծրագրի իրականացման ուղղությամբ։