Աշխարհի տարբեր երկրներում հիշատակի միջոցառումներ են անցկացվում

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ 1989 թվականի ապրիլի 9-ի 30-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի մի շարք երկրներում հիշատակի միջոցառումներ են կազմակերպվում:

1989 թվականի ապրիլի 9-ը նկարագրող լուսանկարների ցուցահանդես կանցկացվի Ադրբեջանում, Գերմանիայում, Դանիայում, Էստոնիայում, Լատվիայում, Մոլդովայում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Ֆինլանդիայում, Նիդերլանդներում և Նորվեգիայում:

Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանները ապրիլի 9-ի ողբերգական դեպքերի մասին դասախոսություններ կկարդան Ավստրիայում, Բելառուսում, Լեհաստանում և Հունգարիայում։

Վրաստանի մայրաքաղաքում 30 տարի առաջ տեղի ունեցած «արյունոտ կիրակի»-ի մասին հոդվածներ կհրապարակվեն Բրազիլիայի, Բելգիայի, Վատիկանի, Քուվեյթի, Չեխիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Սլովենիայի, Հայաստանի, Ռումինիայի և Ղազախստանի հեղինակավոր հրատարակչություններում:

Վրաստանն ապրիլի 9-ին նաև նշում է անկախության վերականգնմա օրը․ դեպքերից երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Վրաստանի անկախության հռչակագիրը։