«Ավտոկայանի հրապարակի» մոտ քաղաքացու սպանության գործով 2 մեղադրյալ կա

Թբիլիսիի «ավտոկայանի հրապարակի» մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ քաղաքացու սպանության գործով 2 քաղաքացի է ձերբակալվել:

Դեպքը տեղի էր ունեցել երեկ` մայիսի 5-ին: Տղամարդը մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը։