Վրաստանում ՀՀ դեսպանատան առջև ադրբեջանցիների բողոքի ցույց

Վրաստանում Հայաստանի դեսպանատան առջև մի խումբ ադրբեջանցի ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի միջադեպերի առնչությամբ։

image-0-02-05-53e35fe52590cef356543966caab21a2e187121d4f5843811e87bc28bbaa2248-VՑույցի մասնակից մոտ 20 երիտասարդներ վրացերենով վանկարկել են «Խաղաղություն Կովկասում», «Խաղաղություն տարածաշրջանում, խաղաղություն աշխարհում», «Ազատություն ադրբեջանական և վրացական հողերին», «Արդարություն Ղարաբաղին և Աբխազիային»:  

image-0-02-05-c54d955539ff2a9e13c34fe943b25070e287006c3a5f52f587d1e68307158179-VՑույցը սկսվել է կեսօրին, տևել է մոտ 20 րոպե։ Ոստիկանությունը ցուցարարներին  չի թույլատրել մոտենալ դեսպանատան շենքին: Դեսպանություն  է ներկայացվել  ուսանողների պատրաստած հայտարարությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի` ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և ԼՂՀ պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով Ադրբեջանում երկու խաղաղ բնակիչ է զոհվել, նրանցից մեկը` երկու տարեկան երեխա է։

Ըստ հայկական կողմի՝ ադրբեջանական կողմը զինտեխնիկան տեղակայում է հենց բնակելի տների մոտակայքում, ինչի պատճառով էլ հայկական կողմի պատասխան հարվածից տուժել են խաղաղ բնակիչները։

Թողնել պատասխան