5 լարիանոց նոր մետաղադրամները շրջանառության մեջ են մտել

Վրաստանում հուլիսի 7-ին շրջանառության մեջ են մտել 5 լարիանոց հուշանվերային մետաղադրամները, որոնց նպատակն է  ցույց տալ Վրաստանի հարուստ գինեգործական մշակույթը: Տեղեկացնում է agenda.ge-ն:

Մետաղադրամները ներկայացվելու են Ֆրանսիայի գինու և քաղաքակրթությունների  Bordeaux կենտրոնում իրականացվող տարվա ամենահեղինակավոր փառատոներից մեկում:

17814558_1600485083299340_61851512672935533978_oԱրծաթագույն մետաղադրամների մի կողմում դրոշմված է կուժ, գինի, և խաղողի վազ: Հակառակ կողմում՝ մշակութային կենտրոնի պատկերն է:

Վրաստանի կենտրոնական բանկի նախաձեռնությամբ հրապարակված 1500 օրինակ մետաղադրամները հնարավոր է ձեռք բերել  60 լարիով:

Թողնել պատասխան