Ավտոմեքենայի երկրորդ տեխզննումը դառնում է վճարովի

Վրաստանում 2023 թվականի փետրվարի 1-ից ավտոմեքենայի երկրորդ տեխզննումը դառնում է վճարովի։

Կառավարությունն արդեն հաստատել է մի որոշում, ըստ որի` ավտոմեքենայի սեփականատերը պետք է լրացուցիչ վճարի երկրորդ տեխզննման համար։ Մինչ օրս 1 ամսվա ընթացքում կրկնակի տեխզննումն անվճար էր։

2023 թվականի փետրվարի 1-ից բեռնափոխադրումների համար նախատեսված ավելի քան 8 նստատեղ ունեցող և 3500 կգ-ից ավելի քաշ ունեցող ավտոմեքենաների տեխզննումը կարժենա 100 լարի, երկրորդ զննումը՝ 30 լարի։ Մնացած դեպքերում նախնական ստուգման վճարը կազմում է 60 լարի, իսկ կրկնակի ստուգումը` 20 լարի:

Ընգդգծենք, որ առկա տեղեկության համաձայն` այսօր Վրաստանում գրանցված մեկուկես միլիոն ավտոմեքենաների միայն 48 տոկոսն է համապատասխանում տեխզննման պահանջներին։