Ախալցիխեից Հայաստան․ սիրո և հավատարմության ուխտագնացություն

Այս շաբաթ Վրաստանի հայաբնակ Ախալցիխեի շուրջ 80  բնակիչներ ուխտագնացություն էին կազմակերպել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու հայրապետ Գարեգին Երկրորդի օրհնությունը։ 

Ամենայն Հայոց Հայրապետն իր սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես սիրով է ընդունում ուխտի եկած իր զավակներին։ 26-1 (1)

Ախալցիխեի հոգևոր հովիվ Տ. Հակոբ աբեղա Սահակյանը վեհափառ հայրապետին տեղեկացրեց ուխտագնացության ծրագրի մասին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:

Հայր Սուրբն ասում է, որ ուխտագնացություններ միշտ էլ կազմակերպվել են,  և կապ միշտ էլ եղել է Մայր Աթոռի հետ։

«Այս անգամ 80 հոգանոց խմբով հանդիպեցինք հայրապետին ու արևշատ օրեր մաղթեցինք նրան։ Ինչպես Գարեգին առաջինն էր ասում, մարդ առաջին հերթին ինքն իր վրա պետք է աշխատի, ինքն իրենից պետք է պահանջի, մինչդեռ մենք այսօր եկեղեցուց պահանջում ենք մի բան, որը շատ հաճախ չենք տալիս։ Յուրաքանչյուրն իր տեղում պետք է ճիշտ աշխատի և իր տեղում պետք է լինի, եթե ես հաջողեցի իմ տեղում, դա բոլորի շահն է», — «Ալիք Մեդիային» ասում է Հայր Սուրբը։

26-2 (1)Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որպեսզի Ամենողորմ Տերը նորոգի նրանց ուխտը և Իր շնորհներն առատացնի նրանց կյանքում:

«Հուզմունքը մեծ է, չէ որ ամեն օր բախտ չի վիճակվում Վեհափառ Հայրապետին հանդիպել, սա պատմական օր է իմ կյանքում, որը միշտ կհիշվի։ Ստացանք հայրապետի օրհնությունը, ինչը կփոխանցեմ ընտանիքիս մյուս անդամներին», — «Ալիք մեդիային» ասում է 65-ամյա Աիդա Աբոյանը։

Ուխտավորները հաջորդիվ ուղևորվեցին Եռաբլուր պանթեոն, որտեղ ամփոփված են Ղարաբաղյան պատերազմում և զինադադարից հետո զոհված ազատամարտիկները։

Ավելի ուշ ուխտավորներին ընդունեցին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու ՀՀ վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը։Ջավախք 1

«Մենք դասագրքերի հետ կապված խնդիրներ ունենք, բացի այդ, դպրոցների դասաժամերն այս տարի սեպտեմբերից հայոց լեզվին տրամադրվելու է հինգ դասաժամ, դրա դիմաց էլ ասում են, եթե ցանկանում եք օտար լեզու՝ նկատի ունենալով ռուսերենը, առաջարկում են հայոց լեզվի դասաժամի հաշվին դա անել, ինչը մտահոգիչ է։ Այս խնդիրներին քաջածանոթ էր նախարարը։ Մենք նաև հրավիրեցինք նախարարին Ախալցիխե, մինչ այս երբևէ որևէ նախարար չի եղել մեզ մոտ», — ասաց Տ. Հակոբ աբեղա Սահակյանը։

Թողնել պատասխան