Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհը փակ է

Միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին (ժամը 12:30-ի դրությամբ) երթևեկությունն արգելված է, տեղեկացրել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

«Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության ավտոճանապարհին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է»,- հայտնել են դեպարտամենտից: