Ախալքալաքցի բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Այսօր՝ ապրիլի 20-ին, ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը 2022 թվականի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության կիսաեզրափակչում պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին՝ դուրս է եկել եզրափակիչ փուլ։

Վրաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան ընդգծում է, որ նա արդեն արծաթե մեդալակիր է, պայքարը կշարունակի եզրափակչում՝ ոսկե մեդալի համար։

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնություն ընթանում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։