Քննարկվել է Ախալքալաք-Կարծախ ճանապարհի հարակից տարածքի աղտոտվածությունը

Այսօր՝ հունվարի 11-ին կայացել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստը։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն։

Նիստի ընթացքում քննարկվել են մի քանի կետեր, այդ թվում․

  • Վրաստանի մարզերում իրականացվելիք նախագծերի ֆոնդից ֆինանսավորվող նախագծային առաջարկների և Վրաստանի մարզերում Լեռնային ֆոնդի կողմից ֆինանսավորվող նախագծային առաջարկների քննարկում,
  • Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում զբոսաշրջության զարգացման 2023 թվականի կազմվելիք ծրագրի քննարկում,
  • Մեր տարածքում բնակվող անօթևանների հաշվառման, նրանց համար բնակարանների և ճաշարանների ստեղծման համար քաղաքապետարանի և Սակրեբուլոյի համատեղ աշխատանքային խմբի ստեղծում,
  • Ախալքալաք-Կարծախ միջպետական ճանապարհի հարակից տարածքի աղտոտվածության, այն մաքրելու և հետագայում հսկելու հարցի քննարկում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ալիք մեդիան» անդրադարձել էր Ախալքալաք-Կարծախ ճանապարհի աղբահանության խնդիրներին, դիմելով նաև Վրաստանի Բնապահպանության նախարարությանը։

Ախալքալաք-Կարծախ ճանապարհի աղբահանության խնդիրների շուրջ