Թմրանյութեր պահելու մեղադրանքով Վրաստանում 13 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ՆԳՆ-ն վերջին երկու շաբաթվա ընթացքում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում, Աջարիայում, Կախեթիում, Գուրիայում, Շիդա Քարթլիում եւ Սամեգրելոյում թմրանյութերի անօրինական կերպով թմրանյութեր պահելու և ձեռք բերելու մեղադրանքով  13 քաղաքացու է ձերբակալել:

Այս մասին հրավիրած ասուլիսում տեղեկացրել է նախարարության քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Մամուկա Ճելիձեն:

Ըստ նրա, ՆԳՆ-ն թմրանյութերի դեմ պայքարում ակտիվ գործողություններ է իրականացնում երկրի տարբեր շրջաններում:

Թողնել պատասխան