Գախարիա, Իլիա 2-րդ, Կալաձե. IRI-ի առաջատար եռյակը

Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտության` Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան քաղաքական գործիչների վարկանիշային ցուցակում առաջատարն է: 

Ընթացիկ տարվա փետրվարին արված հարցման արդյունքով` հարցվածների 65%-ը Գախարիային համարում է ամենաընդունելի  քաղաքական դեմքը,  30%-ն` անընդունելի:

Նույն  հարցմամբ` հարցվածների 54%-ը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին է  համարում ամենաընդունելին (39%-ը` անունդունելի), 3-րդ պատվավոր տեղում Դավիթ Բաքրաձեն է` 52%: 4-րդը Նիկա Մելիան է` 42%, 5-րդ տեղը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին է` 40% :

IRI- նոր հարցմամբ` անձնական  վարկանիշով առաջին տեղը ավանդաբար` Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք  Իլիա 2-րդն է. նրան  հարցվածների 89%-ը համարում է ընդունելի դեմք:

Հարցվել է քվեարկության իրավունք ունեցող 1500 մարդ: