Պետական կառույցներում ծառայողական հանցագործությունների թիվն աճել է

Վրաստանի ներգին գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական տվյալների համաձայն, 2022 թվականի 11 ամսում հայտնաբերվել է պետական կառույցներում ծառայողական հանցագործության 533 գրանցված փաստ, որից 147-ն է բացահայտվել:

Ի դեպ, 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրվել է այս տեսակի հանցագործության 529 փաստ, որից բացահայտվել է 98 դեպք:

Ըստ ՆԳՆ տվյալների՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական ​​կառույցներում պաշտոնեական անտարբերության, պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կաշառակերության փաստերն աճել են համապատասխանաբար 101.89 տոկոսով, 35.9 տոկոսով, 3.75 տոկոսով և 28 տոկոսով:

Տեղեկության համաձայն, հունվար-նոյեմբեր ամիսներին պաշտոնական անտարբերության դեպքերը կազմել են՝ 107, պաշտոնեական կեղծիք՝ 53, արձանագրվել է կաշառակերության 32, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 83 դեպք։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ մնացած բոլոր տեսակի հանցագործությունները նվազել են։