Վրաստանը դարձել է ռուսական ալյուրի ամենամեծ արտահանողը

2022 թականին Ռուսաստանից ալյուրի արտահանումն աճել է, և Վրաստանը դարձել է ռուսական ալյուրի ամենամեծ արտահանողը, հայտնում է BM.ge-ն։

Ռուսական հրատակությունները՝ հենվելով ՌԴ գյուղատնտեսության նախարարության «Ագրոէքսպորտ» կենտրոնի տվյալների վրա, նշել են, որ 2022 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ Վրաստանը եղել է ալյուրի ամենամեծ արտահանողն անցած տարի։

Տեղեկութան համաձայն, դեպի Վրաստան ալյուրի արտահանումը Ռուսաստանից աճել է 4,7 անգամ և կազմել 202 հազար տոննա։ Արտահանման արժեքն աճել է 6 անգամ։

Ի դեպ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի 11-րդ ամսում Վրաստանը ձեռք է բերել 160 հազար 834 տոննա ալյուր՝ 60,7 մլն դոլար արժողությամբ, ինչը 5,5 անգամ գերազանցում է ծավալով և 6,6 անգամ բարձր արժեքով, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածի տվյալները։ Ներմուծվող ապրանքների 98 տոկոսը, ըստ Geostat-ի՝ ռուսական ալյուրից է։

Վրաստանում հացի գինը չի փոխվի մինչև մարտ․ Սիլագավա