«Ախլա». արշավ՝ ի պաշտպանություն եվրոպական ինտեգրման

«Տեղեկատվության հուսալիություն» կոալիցիան արշավ է սկսում՝ ի պաշտպանություն եվրոպական ինտեգրման։

Արշավի նպատակն է ցույց տալ, թե ինչ շոշափելի օգուտներ կստանա յուրաքանչյուր ընտանիք Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելուց։ Արշավը ցույց կտա, թե որքան արագ և տեսանելի է սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունը դեպի դրականը Եվրամիությանն անդամակցած երկրներում։

«Հիմա ժամանակն է գործելու լավ բաներ ստանալու համար։ Խոստումների փոխարեն բարեփոխումներ պահանջեք»,- սա է քարոզարշավի գլխավոր կարգախոսը։

Քարոզարշավի շրջանակներում նախատեսված միջոցառումները կհամախմբեն հասարակության տարբեր խմբերի և տեղեկատվական հարթակ կտան՝ իշխանություններից պահանջելու, որ բաց չթողնի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորությունը։

«Ախլա» («Հիմա») արշավը մեկնարկել է ապրիլին՝ սոցցանցերում, ինչպես նաև Թբիլիսիի և Վրաստանի այլ քաղաքների գովազդային վահանակներում, ավտոբուսներում և մետրոյում պաստառներ տեղադրելով։

Արշավն իրականացվում է ԱՄՆ USAID-ի կողմից ֆինանսավորվող  Zinc Network ծրագրի շրջանակներում: