Wizzair-ը մարտի վերջից շաբաթական 45 թռիչք կիրականացնի 20 ուղղություններով

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով՝  հունգարական բյուջետային Wizzair ընկերությունը մարտի վերջից Վրաստանում կվերսկսի չվերթները: Նախարարը կառավարության նիստից հետո լրատվամիջոցներին ներկայացրել է թռիչքների մասին նորացված տեղեկությունը:

Նրա խոսքով՝ թռիչքների վերսկսումից հետո Wizzair-ը Քութաիսիի միջազգային օդանավակայանից շաբաթական 45 թռիչք կիրականացնի 20 ուղղություններով :

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումների պատճառով Wizzair-ը մի քանի ամիս ամբողջությամբ չեղյալ էր հայտարարել դեպի Վրաստան թռիչքները: Համաճարակից առաջ ընկերությունը Քութաիսիի միջազգային օդանավակայանից իրականացնում էր մի քանի տասնյակ թռիչք: