Եթե իրավիճակը վատանա, ստիպված կլինենք վերադարձնել որոշ սահմնափակումներ. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօրվա կառավարության նիստից առաջ խոսել է երկրում համաճարակային իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ եթե երկրում վատթարանա համաճարակային իրավիճակը, ստիպված են լինելու նորից սահմանափակումներ առաջ քաշել:

«Մենք որոշում ընունեցինք մեղմացնել սահմանափակումները, եթե իրավիճակը վատացավ, նորից ստիպված ենք լինելու վերադարձնել որոշ սահմնափակումներ: Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է, որ պահպանենք տարրական պահանջները: Իհարկե, այս ամենը պետք է հսկի կառավարությունը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Վարչապետը ևս մեկ անգամ բնակչությանը կոչ է արել դիմակ կրել: