Մարտի 4-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 133 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  271 872 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 10 678 թեստավորում, որից 5 456-ը հակամարմինների թեստով, 5 222-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 276 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 266 081 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 553:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.25%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.65%, վերջին 7 օրվանը՝ 1,25%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 78
  • Աջարիա — 3
  • Իմերեթի — 20
  • Քվեմո Քարթլի — 1
  • Շիդա Քարթլի — 8
  • Գուրիա — 3
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 14
  • Կախեթի — 2
  • Մցխեթա Մթիանեթի — 1
  • Սամցխե-Ջավախեթի — 1
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 2: