Եղանակը Վրաստանում առաջիկա օրերին

Նոյեմբերի 23-ից Վրաստանում պարբերաբար կանձրևի, բարձր լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով:

Վրաստանի Շրջակա միջավայրի գործակալության տեղեկատվությամբ, օդի ջերմաստիճանը հարթավայրերում կկազմի 10-15 աստիճան տաքություն:

Նոյեմբերի 25-ին և 26-ին համեմատաբար ջերմ և առանց տեղումների եղանակ է կանխատեսվում: