Թբիլիսիի մի շարք փողոցներ բարեկարգվել են

Թբիլիսիի քաղաքապետարանն ավարտել է Կոստավա, Շարտավա և հարակից մի շարք փողոցների վերականգնողական աշխատանքները՝ դրանք դարձնելով առավել ժամանակակից:

Մասնավորապես նորացվել են ստորգետնյա հաղորդակցության ցանցերը, ջրամատակարարման համակարգը, ավելացել են կանաչ տարածքները։

«Ավտոբուսների համար հատուկ գծեր են տեղադրվել, որպեսզի հանրային տրանսպորտի տեղաշարժը հարմարավետ լինի: Փողոցների խաչմերուկներում և բանուկ մասերում հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար մատչելի պայմաններ են ապահովվել և թեքահարթակներ ենք կառուցվել»,- ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն:

Շարտավայի փողոցում նաև հեծանվուղի է բացվել:

Նախագծի իրականացման համար քաղաքի բյուջեից ծախսվել է 7 մլն լարի: