Իլիա 2-րդը դիմել է նախագահի թեկնածուներին

Այսօր «Գիորգոբայի» տոնի առիթով Սամեբա (Սուրբ Երրորդություն) առաջնորդանիստ մայր տաճարում Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի կողմից մատուցված  սուրբ պատարագին ու աղոթքին մասնակցել են նաև նախագահի թեկնածուներ Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն։

Պատարագից հետո պատրիարքը դիմել է նախագահի թեկնածուներին՝ հույս հայտնելով, որ նրանք հաղթանակը կամ պարտությունը արժանապատվորեն կընդունեն: Իլիա 2-րդի խոսքով, հաղթանակած թեկնածուն չպետք է մտածի, թե մյուսից առավել է:

Հիշեցնենք՝ 2-րդ փուլում նախագահի աթոռի համար պայքարում են «Ուժը միասնության մեջ է» քաղաքական միավորման ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն և իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին, որը մայր տաճար է այցելել որդու հետ։