Տրանսգենդեր կանանց վիրավորելու համար երկու անձ է տուգանվել

Թբիլիսիում երկու անձ տուգանվել է տրանսգենդեր կանանց վիավորելու համար: Տեղեկությունը տարածում է «Հավասարության շարժում» կազմակերպությունը:

Կազմակերպությունում ասվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին. երեք քաղաքացի, երկու կին և մեկ տղամարդ մոտեցել են տրանսգենդեր կանանց, վիրավորական խոսքեր ասել նրանց, ծաղրել, հայհոյել։

Այնուհետև տրանսգենդերները ոստիկանություն են կանչել:

Ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմել: Ավելի ուշ տրանսգենդերներին վիրավորած երկու անձինք տուգանվել են 500-ական լարիով: