Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել Օրթաճալայի բնակելի շենքերից մեկի պատշգամբից առաջին հարկում գտնվող սրճարանի այցելուների վրա միզելու համար։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 171-րդ հոդվածներով։
Սրճարանում գտնվող քաղաքացիներից մեկը տարածված տեսանյութում ասել է, որ ըստ այդ արարքը կատաչած տղամարդու` «զուգարանը զբաղված է եղել, և ինքն այլ ելք չի ունեցել»։
«Նստած էի շենքի տակ գտնվող սրճարանում, որտեղ կան բացօթյա նստատեղեր։ Սուրճ էի խմում և տեսա, որ վերևից ինչ-որ բան է թափվում։ Երբ վեր նայեցի, տեսա մի հարբած տղամարդու, որը միզում էր պատշգամբից։ Երբ սկսեցի նկարահանել տեսանյութը, նա անմիջապես վազեց ներս… Նա մեզ էր մեղադրում, թե` այստեղ սեղաններ չպետք է լինեն, սրճարան չպետք է լինի։ Ոստիկանությունը եկավ, և այդ պահին նա զանգահարեց ինչ-որ մեկի և ասաց, որ ինքն ասել է «Փառք Ռուսաստանին», դրա համար էլ իրեն տանում են», — պատմել է այդ պահին սրճարանում գտնվող ականատես քաղաքացին։