Վրաստանի նախագահը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլն ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը: Այս մասին նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր էջում:

«Ես ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և հորդորում եմ վերսկսել խաղաղ բանակցությունները: Հարատև խաղաղությունն ու կայունությունն է մեր տարածաշրջանի միակ ընդունելի ապագան», — գրել է Վրաստանի նախագահը: