Այս պետությունը ոչ Բիձինան է, ոչ Միշան. Գախաիրան հայտարարություն է տարածել

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան տեսանյութ է հրապարակել, որտեղ քննադատում է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսացկությանը։

Գախարիան նշել է, որ 2 տարի առաջ հրաժարական է տվել այն պատճառով, որ ճանապարհը, որով շարժվում է կառավարության դեպի փակուղի էր տանում։ Ըստ նրա՝ այն ժամանակ «Վրացական երազանքին» չկարողացավ համոզել, որ հեռանալու է ժողովրդավարական արժեքներից և Արևմուտքից, թեև այսօր պարզվեց, որ դա է նրանց նպատակը։

Գախարիայի խոսքով, երկրում այլևս չկա իշխող կուսակցությունից անկախ ինստիտուտ, և յուրաքանչյուրը, ով պայքարում է եվրոպական և ժողովրդավարական արժեքների կամ կարծիքի ազատ արտահայտման համար, պիտակվում է որպես գործակալ:

«Միաժամանակ Վրաստանին աննախադեպ հնարավորություն տրվեց, որ ոչ թե տասը տարի անց, այլ այսօր դառնալ եվրոպական ընտանիքի մի մասը։ Հնարավորություն, որի համար պայքարել են սերունդները, և որի մասին երազում են մեր երեխաները, որին մենք արժանի ենք, քանի որ դրա գինը վճարել ենք պատերազմով: Այսօր այդ հնարավորությունն առաջացել է ուկրաինացի ժողովրդի հերոսական պայքարի արդյունքում։

Այս վճռորոշ պահին Բիձինա Իվանիշվիլին (խմբ. Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր) միասնական եվրոպական նպատակի շուրջ համախմբվելու փոխարեն իր վստահված անձանց միջոցով սկսեց քննարկել՝ «առհասարակ մենք ուզում ե՞նք, թե՝ ոչ Եվրոպա»։ Փաստորեն՝ մերժելով վրաց ժողովրդի դարավոր ընտրությունը»,- ասել է Գախարիան։

Գախարիան նաև քննադատել է ընդդիմությանը և հայտարարել, որ մի կողմից «Վրացական երազանք»-ը մարդկանց ասում է, որ այս պետությունը Իվանիշվիլիինն է, և մենք պետք է այնպես վարվենք, որ նրա փողերը պաշտպանված լինեն, իսկ մյուս կողմից՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» ասում է՝ «այս պետությունը Միշա Սաակաշվիլին է (վրացատանի երրոդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլի-խմբ.) և նրա առողջությունը.

«Վերջին հաշվով երկու կողմերն էլ Վրաստանի ապագան կապում են Իվանիշվիլիի կամ Սաակաշվիլիի անվան հետ։ Այս պետությունը ոչ Բիձինան է, ոչ Միշան։ Այս պետությունը պատկանում է վրաց ժողովրդին, որը վաղուց ընտրություն է կատարել, և այս ընտրությունը Եվրոպայի ապագան է։ Մենք բոլորս խաղաղություն ենք ուզում։ Այն ամենը, ինչ մենք անում ենք, պետք է արվի հանուն խաղաղության»:

Նրա խոսքով, այսօր Վրաստանը վերածվել է փոխկապակցված հասարակության։ Գախարիան նշել է, որ երիտասարդները լքում են երկիրը ոչ միայն տնտեսական լուրջ խնդիրների, այլ հուսահատության պատճառով։

«Վրացական երազանքի» նախկին վարչապետի խոսքով, այս մարտահրավերների լույսի ներքո երկիրը հետընթաց է ապրում, որի մեջ, ըստ Գախարիայի՝ ցավոք, պատասխանատվության իր բաժինն էլ կա: