Այսօր Ամստերդամից Վրաստանի քաղաքացիները հայրենիք կվերադառնան

Այսօր հատուկ չվերթով Ամստերդամից Վրաստանի քաղաքացիները հայրենիք կվերադառնան: Այս չվերթը այն հերթական չվերթներից է, որոնց գրաֆիկը որոշվել է համակարգող խորհրդի ընթացքում:

Ավիաչվերթները մինչև ապրիլի 10-ը ներառյալ կիրականացվեն մի քանի եվրոպական քաղաքներից: Ապրիլի 3-ին նախատեսված է Բեռլին-Թբիլիսի չվերթը:

Հատկանշական է, որ ժամանած ուղևորները երկշաբաթյա պարտադիր կարանտին են անցնելու, չնայած այն բանին, կունենան, թե ոչ վարակին բնորոշ ախտանիշներ: Այս պահի դրությամբ, կառավարության կողմից կազմակերպած չվեթներով, արտասահմանից երկիր է վերադարձել գրեթե 4 000 քաղաքացի: